Գյումրիի ՏՏ ընկերությունները մրցում են ֆուտբոլային մրցաշարում

May 30, 2016
gtcadmin

Գյումրիի ՏՏ համայնքում իսկական ֆուտբոլային իրարանցում է:  Գրեթե մեկ ամիս է, ինչ ընթանում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող  «ԳՏԿ ֆուտբոլի առաջնությունը»՝ Գյումրի քաղաքի ՏՏ ընկերությունների մասնակցությամբ:

    IMG_2406

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջնության նպատակն է ապահովել ոլորտի ներկայացուցիչների շփումը ոչ ֆորմալ միջավայրում, ստեղծել մտերմիկ մթնոլորտ: Գյումրու տեխոնոլգիական կենտրոնը կարևորում է բազմաբնույթ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ սպորտային միջոցառումները՝ խթանելով նաև առողջ ապրելակերպը:

 

Մասնակցում են 8 թիմեր՝  Ռեսալ Սոֆտ, Աննանիկս, ԳՏԿ, Թայմ Փրոդաքշըն, Դ-Լինկ, Բրեին Ֆորս, ԳՏԿ ուսանողներ Java, ԳՏԿ ուսանողներ node.js: Շատ շուտով պարզ կդառնան թիմերը, որոնք դուրս կգան կիսաեզրափակիչ:

 

Թեժ մրցակցույթյուն, լարված, բայց և հետաքրքրիր պահեր. այսպիսինն են առաջնության հանդիպումները, որոնք անցնում են աշխույժ մթնոլորտում:

 

Առաջնությանը մասնակցում են ինչպես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, այնպես էլ Գյումրիի ՏՏ համայնքի ընկերություններ: Նրանցից մեկն է Ռեսալ Սոֆտ ընկերությունը, որի հիմնական գործունեությունն է՝1C ծրագրավորում և ավտոմատացում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մեր թիմը  մեծ հաջույքով համաձայնեց և մեծ ոգևորությամբ է մասնակցում առաջնությանը, քանի որ մենք կողմ ենք առողջ ապրելակերպին , բացի այդ առաջնությունը լավ առիթ է Գյումրիում գործող  ՏՏ ոլորտի ընկերությունների միջև շփում ապահովելու համար: Ողջունում ենք նման միջոցառումների անցկացումը»,- նշում է Ռեսալ Սոֆտ ընկերության տնօրեն Արտակ Գևորգյանը:

 

 

 

 

 

 

 

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am