Գյումրիում բացվում է Yandex –ի ծրագրավորման դպրոց

August 30, 2017
gtcadmin

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ծրագրավորման Դպրոց՝ Yandex-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ նախագիծը: 

Դպրոցում 9-11-րդ դասարանների աշակերտները կծանոթանան ծրագրավորմանը եւ իրենց համար կբացեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարը։

Սա կլինի Յանդեքսի երկրորդ կրթական ծրագիրը Հայաստանում։ Ծրագրավորման առաջին դպրոցը բացվել է Վանաձորում 2016 թվականի հունվարին, հիմա այնտեղ սովորում են 26 աշակերտներ։

Գյումրու դպրոցը կունենա 2 խումբ՝ բաղկացած 14 աշակերտից։ Ուսուցումն անվճար է եւ հայերեն լեզվով։ Որպես դասախոսներ հանդես կգան տեղական մասնագետները, որոնք վերապատրաստում են անցել Yandex-ում։

Ընդունվելու համար պարտադիր չէ ծրագրավորման իմացությունը, թեստավորման ընթացքում դասախոսները հիմնականում ստուգելու են տրամաբանորեն մտածելու հմտությունը։

Հայտը կարելի է լրացնել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կայքում ՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 12-ը, իսկ թեստավորումը տեղի կունենա Կենտրոնում սեպտեմբերի 14-ին: Պարապմունքները կսկսվեն հոկտեմբերին եւ կտեւեն 7 ամիս։

Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python ծրագրավորման լեզվի օրինակով։ Այն տարածված եւ արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են, օրինակ Yandex.Taxi-ն, YouTube-ը, Facebook-ը եւ Instagram-ը:

«Առաջին ծրագիրս գրել եմ 11 տարեկանում, իսկ ավելի ուշ դա վերածվեց մասնագիտության։ Իմ ամբողջ կարիերան ուղղակիորեն կապված է ծրագրավորման, ինտերնետ-ծառայությունների եւ բջջային հավելվածների ստեղծման հետ։ Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները ծրագրավորում սովորելու բազմաթիվ հնարավորություններ ունեն, բայց մարզերում դա շատ ավելի բարդ է։ Դպրոց բացելով Վանաձորում ՝ մենք տեսանք, թե ինչ ոգեւորությամբ են սովորում երեխաները», – ասել է Yandex.Taxi–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am