Հայկական «Վօլօ» ընկերությունը սկսել է գործունեությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

October 6, 2016
gtcadmin

Հայկական «Վօլօ» ընկերությունն իր գործունեությունն է սկսել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

«Ընտրել ենք Գյումրին, որպեսզի ինովացիան մեր մարզերում ևս զարգանա, որպեսզի այնտեղի երիտասարդներն էլ աշխատանք ունենան, զարգանան, որ Գյումրիում ևս լինի պոտենցիալ»,-  նշեց «Վօլօ»-ի տնօրեն Արմեն Քոչարյանը:

Գյումրիում առայժմ աշխատում է փոքր թիմ, սակայն, Արմեն Քոչարյանի խոսքով՝ կա մեծ ցանկություն, որպեսզի թիմը մեծանա:

«Մենք վստահ ենք, որ գյումրեցիները շատ պետք է ներգրավված լինեն նման նախագծերում: Գյումրիում աշխատող ներկայիս թիմի մի խումբը ձևավորվել է թրեյնինգների միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք շարունակել նման թրեյնինգները: Մենք դեռ առաջին քայլերն ենք անում Գյումրիում: Այստեղ մի փոքր ամրապնդվելուց հետո կմտածենք հետագա քայլերի մասին»,- ասաց նա:

Արմեն Քոչարյանը նաև նշեց, որ «Վօլօ»-ի թիմն առաջիկայում գուցե համալրվի նաև այլ քաղաքներում աշխատող գյումրեցի մասնագետներով. «Գյումրեցի շատ մասնագետներ աշխատում են Երևանում: Առաջիկայում մենք նախատեսում ենք հրավիրել նրանց Գյումրի: Այսպիսով նրանք կունենան աշխատանք հենց իրենց քաղաքում և հետևաբար՝ ստիպված չեն լինի լքել այն»:

«Վօլօ» ընկերությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շարունակելու է զբաղվել իր գործունեությամբ:

«Վօլօ»-ն իր գործունեությունը սկսել է 10 տարի առաջ՝ 2006 թվականին, Երևանում: Ընկերությունը Մայքրոսոֆթի «Արծաթե» գործընկեր է:

 

«Վօլօ»-ն ունի աշխատանքի հստակ գաղափարախոսություն: Ընկերությունը չի առաջարկում իր սպառողներին ամեն հնարավորը, այլ մասնագիտացել է մի քանի կոնկրետ ոլորտներում, ինչը տալիս է հնարավորություն՝ ստեղծել ավելի մեծ տարածք նորարարությունների համար:

Հայկական ընկերության սպառողները միայն Հայաստանից չեն. ընկերությունը շատ պատվերներ ունի նաև արտասահմանից: Ընկերության տեղական պատվիրատուների թվին են պատկանում բազմաթիվ առևտրային ընկերություններ, ֆինանսական հաստատություններ, Հայաստանի խոշոր հեռահաղորդակցության օպերատորներ և տեղական կառավարման մարմիններ:

 

Աղբյուրը՝ 168.am

 

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am