Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների 90 երեխաներ և երիտասարդներ ստացան տեխնոլոգիական կրթություն

May 10, 2016
gtcadmin

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի շրջանակում իրականացրեց «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն էր Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:

 

Ծրագիրը մեկնարկեց 2015թ. նոյեմբերին և շարունակվեց մինչև 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում էին 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։

 

5 ամիսների ընթացքում նրանք ուսումնասիրեցին գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ իրականացվեց նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու  սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:

 

 

 

«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի ավարտին՝ Շիրակի մարզի մի քանի համայնքներում (Մարալիկ, Ազատան) և Գյումրի քաղաքում, տեղի ունեցավ վկայականների հանձման արարողությունը: Մարալիկում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ևս մասնակցեցին արարողությանը:

90 երեխաներ և երիտասարդներ ստացան ավարտական վկայականներ:

 

Հիշեցնենք, որ «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն էր ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և   հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»:

 

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am