Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ՓԲԸ-ն փնտրում է Java ծրագրավորողների

October 5, 2015
gtcadmin

ՊԱՇՏՈՆ՝  Java ծրագրավորող

ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ Լրիվ դրույք

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Մշտական

ՎԱՅՐ՝ Գյումրի, Հայաստան

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ՓԲԸ-ն փնտրում է Java ծրագրավորողներ՝ Էլ․-վճարային համակարգերի միջազգային նախագծերի ծրագրավորման  մեջ ներգրավելու համար։ Ողջունելի է նաև Եվրոպա գործուղումների մեկնելու պատրաստակամությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Նախագծել և մշակել ձեռնարկության մակարդակի ծրագրային հավելվածներ՝ համաձայն տեխնիկական բնութագրերի,
  • Մշակված մոդուլների համար գրել տեստավորման պլաններ և դեպքեր,
  • Արդյունավետորեն աշխատել որպես ծրագրավորողների թիմի անդամ,
  • Զարգացնել առկա կոդը՝ բացահայտելով բարելավման ոլորտները,
  • Արտերկրի գործընկերների հետ մասնակցել պահանջների հավաքմանը և հանձնարարականների որոշակիացմանը,
  • Ակտիվորեն մասնակցել գնահատումներին և սահմանված խնդիրների պլանավորումներին:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան համակարգչային գիտության, մաթեմատիկական կամ հարակից ոլորտներում,
  • 2 և ավել տարվա Java / J2EE ծրագրավորման աշխատանքային փորձ,
  • Կոդերի վերահսկման և Maven-ով կառուցված գործիքների փորձառություն,
  • Լուրջ փորձառություն OOP / OOD,
  • Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցության ունակություն,
  • Մրցակցային գերակայությունները հաշվի առնելու և նախագծի իրականացման ընթացքում փոփոխություններին հարմարվելու ունակություն,
  • Ցանկալի է Agile / Scrum նախագծերի աշխատանքային փորձը,
  • TDD սկզբունքների իմացությունն առավելություն է,
  • Ֆրանսերեն լեզվի իմացությունը խրախուսելի է:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`   Մրցակցային աշխատավարձ՝ կախված նախորդ փորձից և հմտություններից: Առկա է անվճար ապահովագրական փաթեթ և աշխատանքային գործուղումների և/կամ վերապատրաստման հնարավորություն դեպի Եվրոպա, ԱՄՆ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`        Եթե հետաքրքրված եք` խնդրում ենք ներկայացնել ձեր թարմացված և մանրամասն աշխատանքային կենսագրությունը (CV) ՝ hr@energizeglobal.com էլ․ հասցեով։ Խնդրում ենք էլեկտրոնային նամակի վերնագրի տողում նշել JAVA DEVELOPER: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

ԲԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ՝  02  հոկտեմբերի 2015թ :
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` 02 նոյեմբերի 2015թ :

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ`       Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ՓԲԸ-ն բարձր մրցակցային հավելվածներ մշակող ծրագրավորման կազմակերպություն է, որը միևնույն ժամանակ ՏՏ ծառայություններ է մատուցում աշխարհով մեկ սփռված գործընկերներին:

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am