Բիզնես Ծառայություններ

Home » Բիզնես Ծառայություններ

Բիզնես Ծառայություններ

Մենք առաջարկում ենք բիզնես ծառայությունների ամբողջական փաթեթ զարգացման ամենատարբեր փուլերում գտնվող տեխնոլոգիական ընկերություններին` սկսած ձեռներեցներից, ովքեր ձգտում են իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի, մինչև փոքր, միջին ու խոշոր ընկերությունները, որոնց անհրաժեշտ է սինխրոնիզացնել գործառույթները և հասնել առավել բարձր հավելյալ արժեքի: Մենք կօգնենք ընկերություններին առաջարկել նորարարական ծառայություններ ու ապրանքներ, հաստատել միջազգային գործարար կապեր և բարձրացնել իրենց մրցունակությունը համաշխարհային շուկաներում:
Եթե ունեք արտահանվող ապրանքներ, ցանկանում եք ֆինանսավորում և գործընկերներ գտնել արտերկրում, ուսումնասիրել շուկան և ոլորտը կամ պարզապես ուզում եք ձեռնարկել քայլեր արտադրողականության բարձրացման ուղղությամբ, ապա մենք պատրաստ ենք առաջարկել մեր փորձն ու աջակցությունը:

Խորհրդատվություն

Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման թեմաներով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում:

Մեր կողմից մատուցվող խորհրդատվական ծառայություններն են՝

  1. Գործընկերների հայտնաբերման աջակցություն
  2. Իրավաբանական և հաշվապահական խորհրդատվություն
  3. Ֆինանսական միջոցների հայթայթման աջակցություն, ներդրումների և դրամաշնորհների որոնման աջակցություն
  4. Գործարար խորհրդատվություն, բանակցային պրոցեսների նախապատրաստման և անցկացման աջակցություն
  1. Մարքեթինգային աջակցություն՝ շուկայավարման և գովազդի պլանավորման աջակցություն, արտադրանքի դիրքավորում
  2. Գործարար պլանավորման խորհրդատվություն՝ ռազմավարական և միջնաժամկետ ծրագրերի կազմման աջակցություն և այլն
  3. Մարդկային ռեսուրսների ձևավորման և մասնագետների որակավորման բարձրացման աջակցություն, դասընթացների, սեմինարների և վարպետության դասերի տրամադրում

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am