Էներջայզ Գլոբալ Սերվիսիզը փնտրում է C լեզվի փորձառու ծրագրավորողների

October 5, 2015
gtcadmin

ՊԱՇՏՈՆ՝  C  լեզվի ծրագրավորող

ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ Լրիվ դրույք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հնարավորինս շուտ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Մշտական

ՎԱՅՐ՝ Գյումրի, Հայաստան

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էներջայզ Գլոբալ Սերվիսիզը փնտրում է ծրագրավորման C լեզվի փորձառու ծրագրավորողների` ՏՏ եվրոպական առաջատար ընկերության միջազգային նախագծերում POS տերմինալների/բանկային համակարգերի ծրագրայվորման մեջ ներգրավելու համար: Հաջողակ թեկնածուները՝ ծրագրավորողների թիմի շրջանակներում, պատասխանատու կլինեն որոշակի ցիկլում ծրագրերի մշակման, պահանջների ըմբռնման, ֆունկցիոնալ վերլուծության իրականացման, դիզայնի, ծրագրային լուծումների ծրագրավորման և թեստավորման համար: Հնարավոր են գործուղումներ Բելգիա և/կամ Ֆրանսիա:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնակցել ծրագրերի C լեզվովով մշակմանը,
  • Գրել միավորի և ֆունկցիոնալ թեստեր,
  • Գրել թեստեր Python լեզվով,
  • Աշխատել որպես ծրագրավորղների Agile/Scrum մեթոդաբանությամբ առաջնորդվող բազմաֆունկցիոնալ թիմի մաս:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան համակարգչային գիտության, մաթեմատիկական կամ հարակից ոլորտներում,
  • 2 և ավել տարվա C/C++ ծրագրերի մշակման աշխատանքային փորձ, ներդրված ծրագրային ապահովման մշակման փորձը նախընտրելի է,
  • Linux / Unix ՕՀ-ով մշակումների փորձ,
  • OOP- ի և OOD –ի խորացված իմացություն,
  • Ծրագրերի կենսական ցիկլի լավ իմացություն,
  • Ծրագրային բաժինների փորձարկման սկզբունքների ու շրջանակների լավ իմացություն,
  • Ծածկագրման ալգորիթմների լավ իմացություն,
  • Ծրագրերի մշակման, օգտագործման ճկուն մեթոդաբանությունների կիրառման փորձ,
  • Python-ի կամ այլ սկրիպտավորման լեզուների իմացություն,
  • Պահանջներն հասկանալու և դրանք ֆունկցիոնալ բնութագրերի վերածելու կարողություն,
  • Վերլուծական և ընդհանրացնող մտածողություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր հաղորդակցության ունակություն,
  • Թիմով և ինքնուրույն աշխատելու կարողություն,
  • ճնշման ներքո, բազմաթիվ խնդիրների և վրա սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:

ԱՇԽԱՏԱՎԱՐՁ`   Մրցակցային աշխատավարձ՝ կախված նախորդ փորձից և հմտություններից: Առկա է անվճար ապահովագրական փաթեթ և աշխատանքային գործուղումների և/կամ վերապատրաստման հնարավորություն դեպի Եվրոպա, ԱՄՆ և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ`        Եթե հետաքրքրված եք` խնդրում ենք ներկայացնել ձեր թարմացված և մանրամասն աշխատանքային կենսագրությունը (CV) ՝ hr@energizeglobal.com էլ․ հասցեով։ Խնդրում ենք էլեկտրոնային նամակի վերնագրի տողում նշել C DEVELOPER: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
ԲԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ՝  02  հոկտեմբերի 2015թ :
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` 02 նոյեմբերի 2015թ :

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ`       Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ ՓԲԸ-ն բարձր մրցակցային հավելվածներ մշակող ծրագրավորման կազմակերպություն է, որը միևնույն ժամանակ ՏՏ ծառայություններ է մատուցում աշխարհով մեկ սփռված գործընկերներին:

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am