Եզրափակվեց «ԳՏԿ ֆուտբոլի առաջնությունը»

June 3, 2016
gtcadmin

 

Շուրջ մեկ ամիս է, ինչ Գյումրիի ՏՏ համայնքում իսկական ֆուտբոլային իրարանցում էր: Ընթանում էր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող  «ԳՏԿ ֆուտբոլի առաջնությունը»՝ Գյումրի քաղաքի ՏՏ ընկերությունների մասնակցությամբ:

 

Ֆուտբոլը միավորել էր վեբ դիզայներների, համակարգչային խաղեր ստեղծողների, անիմատորների, լուսանկարիչների և համակարգչային գրաֆիկայի մասնագետների: Գյումրիի ՏՏ ընկերություններից 8 թիմեր՝ Ռեսալ Սոֆտ, Աննանիկս, ԳՏԿ, Թայմ Փրոդաքշըն, Դ-Լինկ, Բրեին Ֆորս, ԳՏԿ ուսանողներ Java, ԳՏԿ ուսանողներ node.js, պայքարում էին ուժեղագույնի կոչման համար:

Մայիսի 26-ին տեղի ունեցավ առաջնության եզրափակիչ հանդիպումը: Գավաթը վիճարկեցին Ռեսալ Սոֆտ և Թայմ թիմերը: Հանդիպումն ավարտվեց Ռեսալ Սոֆտի հաղթանակով և վերջինս ճանաչվեց «ԳՏԿ ֆուտբոլի առաջնության» չեմպիոն:

 

3-րդ տեղի համար պայքարեցին Աննանիկս և Բրեին Ֆորս թիմերը: Համառ և անզիջում պայքարում՝ Աննանիկսը գրավեց 3-րդ տեղը:

 

Եզրափակիչ հանդիպմանը ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռ. Սանոյանը, ՇՄ մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, ովքեր թիմերին ողջունեցին՝ հանձնելով մրցանակներ և նվերներ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը, ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Հրայր Արամյանը:

 

ՀՖՖ-ն  նունյպես նվերեր և դպլոմներ էր պատրաստել 1-3 տեղերը զբաղեցրած թիմերի համար:

Առաջնության մրցավարությունն իրականացրեց ՀՖՖ-ի ՇՄ ներկայացուցիչ և Շիրակ ֆուտբոլային ակումբի մարզիչ  Գագիկ Տեր-Գևորգյանը:

 

Առաջնության նպատակն էր ապահովել ոլորտի ներկայացուցիչների շփումը ոչ ֆորմալ միջավայրում, ստեղծել մտերմիկ մթնոլորտ: Գյումրու տեխոնոլգիական կենտրոնը կարևորում է բազմաբնույթ միջոցառումների անցկացումը, այդ թվում՝ սպորտային միջոցառումները՝ խթանելով նաև առողջ ապրելակերպը:

 

 

«Առաջնությունը մենք համարում ենք հաջողված, քանի որ կարողացանք ոչ միայն լավ և օգտակար  ժամանց անցկացնել, նաև ունեցանք նոր ընկերներ, նոր գործընկերներ, ծանոթացանք ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց նախկինում չէինք ճանաչում»,- ասում է Թայմ Փրոդաքշըն ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանը:

 

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am