Կադրերի վերապատրաստում

Home » Կադրերի վերապատրաստում

Կադրերի Վերապատրաստում

ԳՏԿ-ում կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը: Մենք ձգտում ենք ամուր կապ ստեղծել տեխնիկական բուհերի և ոլորտի միջև, ինչը կխրախուսի կրթական համագործակցությունը և կամրապնդի բուհերի դերը՝ որպես ակտիվ գիտահետազոտական կենտրոններ:
Դասընթացներն ու սեմինարները վարում են տվյալ ոլորտում փորձառու ինչպես գյումրեցի, այնպես էլ երևանյան մասնագետները: Խրախուսվում է ուսանողների կողմից գործնական աշխատանքների առաջարկը և ստեղծագործական մոտեցումը: Դասընթացների ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում աշխատանքի անցնել ԳՏԿ-ում գործող ընկերություններում:
Տեխնիկական մասնագիտական դասընթացները, որոնք մեր կրթական ծրագրերի առանցքային մասն են կազմում, նախատեսված են ՏՏ մասնագիտությամբ տարբեր տարիքի և տարբեր առաջադիմության ուսանողների համար: Մատչելի դարձնելով միջազգային գիտելիքը և հրավիրելով լավագույն դասախոսների՝ մենք կազմակերպում ենք դասընթացներ տարբեր տեխնիկական թեմաներով, որոնք ընտրվում են ՏՀՏ ընկերությունների կարիքների գնահատման հիման վրա:
ԳՏԿ-ում գործում են մուլտիմեդիայի, ճարտարագիտության և մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիաներ, որոնք տեխնիկապես հագեցված ուսումնական միջավայր են ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, թույլ են տալիս գործնական աշխատանքի միջոցով առավել հիմնավոր դարձնել տեսական գիտելիքները: Լաբորատորիաները հնարավորություն են տալիս նաև գործարարներին և հետազոտողներին կատարել փորձարկումներ և գիտահետազոտական աշխատանքներ:
ԳՏԿ-ն իր լաբորատորիանում անցկացնում է հետևյալ ծրագրերի ուսուցումն ինչպես կարճաժամկետ (մինչև 6 ամիս), այնպես էլ երկարաժամկետ՝ 6 ամիս և ավել կառուցվածքով.
  1. Համակարգչային նախագծման և ճարտարագիտության դասընթացներ: C Fundamental; LabView; Discrete Mathematics; OSE: Windows, Unix, Linux; Algorithms Theory; Logic Synthesis; Verilog; Digital Design; Digital Testing
  2. Բազային վեբ և մոբայլ ծրագրավորում; Algorithms and data structures; C, C++, C#, Java Script, objective C, PHP, HTML; Database Programming; Interface Design

 


Կառավարումը բիզնեսի հաջողության կարևորագույն տարր է: Այսօրվա օրեցօր աճող մրցակցության պայմաններում ղեկավարները պետք է ունենան ոչ միայն վարչական կարողություններ, այլ նաև ռազմավարական մտածելակերպ և հաղորդակցման գերազանց հմտություններ՝ շուկայի տատանումներին դիմակայելու և սահմաններից այն կողմ գործելու համար:
Բիզնեսի թեմաներով մեր դասընթացները շոշափում են արդյունավետ կառավարման բոլոր ասպեկտները՝ ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բիզնեսի ընդհանուր կառավարումը, ֆինանսների կառավարումը, մարքեթինգ և վաճառք, բանակցային հմտություններ, կազմակերպության կառուցվածքի և փոփոխությունների կառավարում: Մեր բարձրակարգ դասախոսները ուսանողներին են փոխանցում կառավարման արժեքավոր գիտելիքներ և արդյունավետ ղեկավարման հմտություններ: Ուսումնական ծրագրերը կազմվում են տեխնոլոգիական ընկերությունների կոնկրետ կարիքների գնահատման հիման վրա:

Ժամանակակից տնտեսության զարգացման գործընթացում մեծ նշանակություն ունի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը։ Ոլորտի զարգացման գործընթացում կարևոր է որակյալ մասնագետների առկայությունը։ Մասնագետների ձևավորման, մասնագիտական կողմնորոշման համար մեծ դերակատարություն ունի դպրոցը։ Դպրոցական բնագիտական առարկաների դասավանդմանն աջակցելու նպատակով իրականացվում են դպրոցական ծրագրեր, որոնց շրջանակներում դպրոցները հնարավորություն ունեն իրենց լաբորատոր փորձերը և գործնական դասընթացները իրականացնել համապատասխան կահավորված լաբորատորիաներում, աշակերտները մասնակցում են անգլերեն լեզվի, ծրագրավորման դասընթացների և հաճախում տարբեր մասնագիտական ուղղություններով խմբակների։ Ծրագիրը նախատեսված է 8-ից 18 տարեկանների համար և հիմնական նպատակներն են՝
  1. Աջակցել դպրոցներին կրթական ծրագրերի բարելավման գործընթացին
  2. Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը կրթական պրոցեսում
  3. Աջակցել դպրոցներին բնագիտական առարկաներ դասավանդման գործընթացում
  4. Դպրոցականների շրջանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության և ներգրավման խթանումը

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am