Համաշխարհային բանկը և Ֆամբոքս ընկերությունը սկսել են բիզնես համագործակցություն

March 3, 2017
gtcadmin

13631564_1776316389269551_3104686924632097446_n

Ընթացիկ տարվա առաջին օրերից սկիզբ դրվեց Համաշխարհային բանկի /ՀԲ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում /ԳՏԿ/ գործող Ֆամբոքս սկսնակ ընկերության բիզնես համագործակցությանը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում առաջին անգամ կիրառվող ՄարկԼոջիք տվյալների բազայի տեխնոլոգիաների հիման վրա։

 

Համագործակցության հիմք հանդիսացավ ՀԲ ներկայացուցիչների այցը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն 2016թ. օգոստոսին: Տպավորվելով գործընթացներով՝ ԳՏԿ ներկայացվեց պատվերի տեսակը և պահանջվող լուծումների տեխնոլոգիական նկարագիրը: Իսկ արդյունքում՝ կարևորագույն պատվերի իրականացումը ՀԲ-ի Վաշինգտոնի գրասենյակը վստահեց  ստարտափ ընկերությանը:

 

«Ֆամբոքսի ընտրությունը պատահական չէր, այս ընկերության տեխնիկական հմտությունները բավարարում էին ներկայացվող պահանջներին. ՄարկԼոջիք տեխնոլոգիաների տիրապետումը լիովին նոր մարտահրավեր էր Հայաստանում: Բանկի փորձնական նախագիծը Ֆամբոքսի թիմն իրականացրեց բարձր որակով, որին և հետևեց վերջինիս գրանցումը ՀԲ-ում՝ որպես գործընկեր: Արդյուքնում սթարթափը ստացավ վեց ամիս տևողությամբ ու բացարձակապես մրցունակ գնով պայմանագիր», – նշում է ԳՏԿ մենեջեր Ամալյա Եղոյանը։

 

Ծրագրի իրականացման ընթացքում, բացի հիմնական մասնագետներից, ևս հինգ սկսնակ ծրագրավորողներ Գյումրիում կհմտանան նորագույն տեխնոլոգիայի կիրառման ասպարեզում: Ոչ միայն Ֆամբոքսի, այլև ԳՏԿ-ի համար սա իրական հնարավորություն է ձեռք բերել միջազգային ճանաչում Մարկլոջիքի ոլորտում, ինչպես նաև՝ նորանոր պատվերներ՝ ծրագրային փաթեթում ունենալով Համաշխարհային բանկի նման հեղինակավոր պատվիրատու:

 

«ԳՏԿ-ի աճող փորձառությունը պատվիրատուների շրջանում բավական աշխույժ բնույթ է կրում, և հատկապես վերջին ամիսներին մենք շարունակական բանակցություններ ենք վարում թե՛ հայկական, թե՛ տարբեր երկրների ընկերությունների հետ», – հավելեց Ամալյա Եղոյանը։

 

Կենտրոնի պատասխանատուների կողմից տարվող մշտական աշխատանքներն նպատակ ունեն տարաբնույթ պատվերներն ուղղորդել Գյումրիում տեղակայված ընկերություններ: Մի կողմից ստեղծվում են նոր շխատատեղեր, մյուս կողմից աճում են մասնագետների հմտություններն ու գիտելիքներն այս մրցակցային դաշտում: Ի վերջո, ընկերությունների հաջողության պատմությունները գրավում են նոր պատվիրատուների՝ ԳՏԿ-ն դարձնելով գրավիչ և որակյալ վայր բիզնեսի զարգացման համար:

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Էլեկտրոնային հասարակություն ծրագրի ներքո, ՀՀ կառավարության և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից: Այն լավագույնս ծառայում է իր առաքելությանը՝ Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոն՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների զարգացող միջավայր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը և հնարավոր դարձնելով տաղանդավոր երիտասարդների և ընկերությունների համար կյանքի կոչելու նորարարական գաղափարներ:

 

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am