«Դեպի արվեստ»՝ Գյումրիում

June 3, 2016
gtcadmin

IMG_7319Մայիս 22-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Դեպի արվեստ» խորագրով սեմինարը, որի նպատակն էր ցույց տալ արվեստի դերը և կարևորությունը հասարակության մեջ:

 

Սեմինարի մասնակիցներն էին 13-18 տարեկան պատանիներ՝ Գյումրի քաղաքի տարբեր դպրոցներից:

 

Ըստ կազմակերպիչների հենց այս տարիքից է անհրաժեշտ սերմանել սերը դեպի արվեստ, քանզի արվեստն է, որ հասարակության մեջ բերում է նոր որակ: Սեմինարի բանախոսներն էին գյումրեցի արվեստագետներ՝ Արմեն Տեր-Մկրտչյանը, Հրաչ Վարդանյանը և Կարեն Բարսեղյանը:

 

 

 

«Բոլոր մարդիկ, անկախ մասնագիտությունից, ընդունակ են ընկալել արվեստը:

Այս սեմինարը նախատեսված չէր արվեստագետների համար, այլ հակառակը ՝ նրանց համար, ովքեր կապված չեն արվեստի հետ և նպատակն էր նրանց պարզապես ցույց տալ, որ արվեստին մոտ կարող է լինել յուրաքանչյուր ոք:

 

Արվեստը մեծ դերակատարություն ունի հասարակության մեջ, քաղաքակրթության զարգացման տեսանկյունից:Չմոռանանք, որ պատմությունը և ավանդույթները, ազգային արժեհամակարգը մեզ հասել են հենց մշակույթի միջոցով», – նշում է սեմինարի բանախոս Հրաչ Վարդանյանը:

 

Սեմինարի կազմակերպիչն էր Թայմ Փրոդաքշնը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ:

 

 

 

 

 

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am