Yandex ծրագրավորման դպրոց Հայաստանում / Школа программирования Яндекса в Армении

August 29, 2017
gtcadmin

Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:

 

Yandex-ի ծրագրավորման դպրոցում ավագ դպրոցականները կարող են ստանալ ծրագրավորողի բազային հմտություններ: Ծրագրավորմանը նրանք կծանոթանան Python լեզվի օրինակով, որն ընկալման համար բարդ չէ և հնարավորություն է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Այն աշխարհում ամենահայտնի ծրագրավորման լեզուներից է և կիրառվում է թե’ Yandex-ում և թե’ օրինակ` NASA-ում:

Ուսուցումը Yandex-ի դպրոցում անվճար է:

 

Ուսուցման ծրագիրը մշակված է Yandex-ի տվյալների վերլուծության դպրոցում (https://yandexdataschool.ru) և այն նախատեսված է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով: Դասընթացները կանցկացվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, դրանց տևողությունը 1 տարի է, շաբաթական` 2 դաս: Յուրաքանչյուր դասից հետո կտրվեն գործնական խնդիրներ: Խմբում կընդգրկվեն առավելագույնը 14 աշակերտ, իսկ դասընթացները կվարեն Գյումրու մասնագետները, ովքեր վերապատրաստվել են Yandex-ում:

 

 

Առաջին կիսամյակը կնվիրվի Python-ի հիմունքներին. փոփոխականներ, պայմաններ, ցիկլեր, օպերատորներ, ցուցակներ և ֆունկցիաներ: 2-րդ կիսամյակում դպրոցականները կառնչվեն ստանդարտների և արտաքին գրադարանների հետ, ինչպես նաև` կծանոթանան օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորմանը:

 

Դպրոցականների հավաքագրումը կընթանա 2017թ. Օգոստոսի 30-ից։

Yandex-ի դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է մասնակցել թեստավորմանը և հարցազրույցին, հետևյալ գրաֆիկով.

– Առցանց գրանցում` օգոստոսի 30-սեպտեմբերի 12 հետևյալ հղումով` https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQzDA7rFm8lmTUqzVAzvjJIXMlEEhDd6tmnZMgl1AxRGEEIQ/viewform 

 

– Թեստավորում` սեպտեմբերի 14, ժամը 15։00

– Հարցազրույց` սեպտեմբերի 15-ին և 16-ին, ժամը 15։00-18։00

– Արդյունքների հրապարակում` սեպտեմբերի 17-ին

Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի համակարգողից` Իրինա Սաֆարյանից:

էլ. փոստ` irina.safaryan@eif.am/safaryan2013@bk.ru

Հեռ.` 055-13-55-58/098-52-91-20

Հասցե` ք. Գյումրի, Գայի 1 փողոց, 3-րդ հարկ, սենյակ N309

—————–

Школа программирования в Гюмрийском технологическом центре — совместный проект Яндекса и Enterprise Incubator Foundation. В ней старшеклассники смогут получить базовые навыки разработчика.

 

Знакомиться с программированием они будут на примере Python — языка, который несложен в освоении, но позволяет решать множество задач. Это один из самых популярных языков в мире, применение ему находится и в Яндексе, и, например, в NASA.

 

Учёба в Школе программирования бесплатна.

Курс разработан в Школе анализа данных Яндекса (https://yandexdataschool.ru/) и рассчитан на учеников 9–11 классов, интересующихся математикой и информационными технологиями. Продолжительность курса — один год. Занятия проходят два раза в неделю в Гюмрийском технологическом центре. После каждого урока ученики выполняют практические задания. В группе не больше 14 человек, преподавать будут местные специалисты, прошедшие подготовку в компании Яндекс.

 

Первое полугодие будет посвящено основам Python: переменным, условиям, циклам, операторам, спискам и функциям. Во вторые полгода ребята будут разбираться со стандартными и внешними библиотеками, а также познакомятся с объектно-ориентированным программированием.

 

Набор откроется 30 августа 2017 года, занятия начнутся в октябре. Чтобы поступить в Школу, нужно зарегистрироваться по этой ссылке  https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQzDA7rFm8lmTUqzVAzvjJIXMlEEhDd6tmnZMgl1AxRGEEIQ/viewform , успешно пройти тест и собеседование.

 

График набора:

Регистрация участников с 30 августа по 12 сентября на сайте (ссылка).

Тестирование 14 сентября в 15:00 в Гюмрийском технологическом центре.

Собеседования 15 и 16 сентября с 15։00 до 18:00 в Гюмрийском технологическом центре.

Список поступивших будет известен 17 сентября и опубликован на сайте gtc.am

 

Все подробности вы можете узнать у координатора проекта Ирины Сафарян.

Почта: safaryan2013@bk.ru

Телефон: 055-13-55-58, 098-52-91-20

Адрес: Гюмри, ул. Гаи 1, 3 этаж, комната 309

No comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

CONTACT US

  • 1 Gayi str, Gyumri, 3105, RA
  • +374-55 135558
  • gtc@eif.am