Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնում (ԳՏԿ) մենք ձգտում ենք հզորացնել անհատներին և բիզնեսները՝ տեխնոլոգիաների միջոցով, հիմքում ունենալով այն համոզմունքը, որ արվեստի, գիտության, ինժեներիայի և տեխնոլոգիաների համադրումը կարող է զարգացում ապահովել և բարելավել մարդկանց կյանքը:
- Ապա
ԳՏԿ-ն հիմնադրվել է 2014 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (EIF) կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Տեխնոլոգիական առաջընթացը և տնտեսական զարգացումը Հայաստանում և նրա մարզերում խթանելու անհրաժեշտությամբ ոգեշնչված՝ EIF-ն ստեղծեց ԳՏԿ-ն՝ նպատակ ունենալով ստեղծել նորարարության և ձեռներեցության տեխնոլոգիական կենտրոն, զարգացնել տեխնիկական և գործարար հմտություններ, խթանել տեխնոլոգիական ձեռներեցությունը, գիտահետազոտական նորարարությունների կոմերցիալացումը, նոր տեխնոլոգիական ընկերությունների հիմնադրումը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը։
- Վաղը
- Հիմա
- Կրթություն
- Ֆինանսավորում
- Գործարարություն
- Ժամանց
- Տաղանդների ներգրավում
- Ոգեշնչում և այլն։