«CyberNinja Camp» կիբեռանվտանգության ուսուցման ծրագրի շրջանակում տարածաշրջանային երրորդ հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ին, Սյունիքի մարզում՝ «Sisian Co-creation lab»-ում, «Syunik Regional Meetup» խորագրի ներքո։Միջոցառման շրջանակում կանցկացվեն հակադարձ ուսուցման աշխատարաններ՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցությամբ, թեմատիկ ելույթներ կիբեռանվտանգության ոլորտի փորձագետների կողմից, «CyberNinja Camp» ծրագրի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզի մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից կատարված թեմատիկ աշխատանքները՝ կոմիքսների, տեսահոլովակների և այլ վիզուալ նյութերի տեսքով, կմասնակցեն կիբեռանվտանգության թեմայով պանելային քննարկմանը։Միջոցառման շրջանակում ծրագրի մասնակից երիտասարդները կստանան իրենց ավարտական հավաստագրերը՝ եզրափակելով ուսուցման փուլը։Վայր՝ «Sisian Co-creation lab» (ք․ Սիսիան, Սիսական 44 Ա, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն)Օր՝ Դեկտեմբերի 8Ժամ՝ 12։00—«CyberNinja Camp»-ն իրականացվում է «Կիբեռանվտանգության ուսուցման ծրագրի» շրջանակում, որն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ ՁԻՀ-ի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ու «ՍայՀաբ Հայաստան»-ի միջոցով՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում, 12-ից 18 տարեկան մարզաբնակ երիտասարդների ներգրավմամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է «Միացյալ Թագավորության միջազգային զարգացման» աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից։